ԱՐՄՄԵԴ

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը միշտ ձեզ հետ է!
info@armmedarmavir.am ArmMedClinic

+374 93 10 70 70


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը
ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի հիմնադիր` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Արարատի Զաքարյանը, նախագահ` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Եղիշեի Զաքարյանը, տնօրեն Գևորգ Հակոբի Ասլանյանը և ողջ բժշկական անձնակազմը հավաքագրեցին անհրաժեշտ բժշկական պարագաներ և հագուստ, որը կլինի պարբերաբար և շարունակական։ ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի տնօրեն, գլխավոր բժիշկ Գևորգ Հակոբի Ասլանյանը, անհրաժեշտ բժշկական պարագաներով և հագուստով, այսօր ուղևորվեց կռվի դաշտ, քաղաքացիական, մասնագիտական պարտքի և օր առաջ ՀԱՂԹԱՆԱԿՆ արձանագրելու համար։
ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը կշարունակի գործել թիկունքում՝ տրամադրելով բժշկական օգնություն և սպասարկում մեր ազգաբնակչությանը։
Հաղթանակը հայինն է!
ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը միշտ Ձեզ հետ է․․․

«ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնի
գլխավոր բժիշկ, տնօրեն՝ Գևորգ Ասլանյան
Հարգելի այցելու`
սիրով ողջունում եմ Ձեզ «ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնի կայքէջում։
«ԱՐՄՄԵԴ» ԲԿ-ն ձեզ է ներկայանում որպես ժամանակակից, բարձր տեխնոլոգիական բժշկական կենտրոն, որտեղ ամեն օր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը իրականացնում է բուժական և ախտորոշիչ օգնություն։
Մեր նպատակն է ձևավորել բժշկական ծառայությունների մատուցման առավել զարգացած համակարգ՝ հիմնվելով առաջատար կլինիկաների փորձի վրա և համագործակցելով նրանց հետ։
Մենք աշխատում ենք՝ լինել հիվանդի կողքին սկզբունքով։ Դրա վառ վկայությունն են ԱՐՄՄԵԴ ԲԿ-ի կողմից պարբերաբար կազմակերպվող ակցիաները, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր կայքի նորությունների բաժնից։
Մեր բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, սրտացավ և հոգատար վերաբերմունքը ուղղված են ձեզ լավագույն բուժօգնություն ցույց տալուն։
Մենք ուրախ ենք, որ Ձեր առողջության հետ կապված խնդիրներով որոշել եք դիմել մեր կենտրոն:
Մենք ամեն կերպ կօժանդակենք Ձեզ շուտափույթ առողջանալ և կարող եք համոզված լինել, որ մեր կլինիկայում Ձեր բուժումը կկազմակերպվի լավագույն և նորագույն մեթոդներով, որոնք առկա են առաջատար բժշկության մեջ:
Մեր կենտրոնը հիմնադրվել է 2019 թվականին՝ իր մեջ ներառելով բժշկության լավագույն ու նորագույն նվաճումները:
Քաջ գիտակցելով նման առաքելության կարևորությունը` կենտրոնն իր գերխնդիրն է համարում մշտապես համալրվել նորագույն տեխնոլոգիաներով, ժամանակակից սարքերով և իրենց գործին գիտակ ու փորձառու մասնագետներով, որոնք էլ հիվանդի բուժման արդյունքի լավագույն գրավականն են:
Կենտրոնը համագործակցում է մի շարք երկրների առաջատար կլինիկաների հետ, ինչը հնարավորություն է տալիս բժիշկ-մասնագետներին պարբերաբար մասնակցել վերապատրաստումների և միջազգային գիտաժողովների:
ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է` ԱՐՄՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ Է!



Արմավիրը նոր կլինիկա ունի

ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի
տնօրեն, գլխավոր բժիշկ
Գևորգ Հակոբի Ասլանյան (կենսագրություն)

Ծնվել է 06․12․1985թ․ ՀՀ, ք․ Երևանում
Կրթություն
2002-2008 թթ․- ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, ընդհանուր բժշկություն ֆակուլտետ։
2008-2010թթ․- ք․ Երևան, ք. Երևան, Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահական ինստիտուտ, կլինկական օրդինատուրա «Օնկոլոգիա» մասնագիտությամբ։
2010թ․- ք․ Երևան, սեմինար «Ուռուցքաբանության դժվարին խնդիրները» թեմայով։
2013թ․- ք․ Երևան, ԱՐԹՄԵԴ բժշկական կենտրոն, որովայնային բաժանմունքում, մամմոլոգիայի բաժանմունքում, վերապատրաստում որպես բժիշկ - օնկոլոգ։
2014թ․- ք․ Երևան, սեմինար «American Society of Clinical Oncologyг» թեմայով։
2014թ․- ք․ Երևան, Օստեոպորոզի 8-րդ ամենամյա միջազգային սիմպոզիում։
2015թ․- ք․ Ստավրոպոլ, Ստավրոպոլի Պետական Բժշկական Համալսարան, վերապատրաստում, կլինիկական օրդինատուրա, որպես բժիշկ - օնկոլոգ։
2015թ․- ք․ Մոսկվա, վերապատրաստում Ա․Ի․ Եվդոկիմովայի անվան Մոսկվայի պետական բժշկական - ստոմատոլոգիական համալսարան, Էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք։
2018թ․- ք․ Սանկտ Պետերբուրգ, միջազգային երկրորրդ կոնգրես, «Առողջ երեխաները երկրի ապագան են» թեմայով։

Աշխատանքային փորձ
2005-2006թթ․- ք․ Երևան, «Շտապ բժշկական օգնություն», որպես շտապ օգնության բժիշկ։
2006-2006թթ․- ք․ Աշտարակ, «Շտապ բժշկական օգնություն», որպես շտապ օգնության բժիշկ։
2006-2008թթ․- ք․ Երևան, դեղատնային գործունեություն
2008-2010թթ․- ք․ Երևան, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն, որպես վիրաբուժ - օնկոլոգ։
2010-2011թթ․- ք․ Երևան, GSK Հայաստանյան ներկայացուցչություն, որպես բժշկական ներկայացուցիչ։
2011-2013թթ․- մ․ Գեղարքունիք, ՀՀ ՊՆ, որպես բժշկական ծառայության պետ (բանակային ծառայություն)։
2014-2014թթ․- ք․ Երևան, GSK Հայաստանյան ներկայացուցչություն, որպես բժշկական ներկայացուցիչ։
2014-2015թթ․- ք․ Մոսկվա, Առողջապահության քաղաքային կլինիկական թիվ 24 հիվանդանոցի օնկոլոգիական բաժանմունքում, որպես բժիշկ - օնկոլոգ։
2015-2016թթ․- ք․ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի կառավարության բժշկական ինֆորմացիոն - անալիտիկ կենտրոնում, որպես բժիշկ - վերլուծաբան, վիճակագիր, մեթոդիստ։
2016-2016թթ․- ք․ Երևան, Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնում, որպես բժշկական մեթոդաբանության և վիճակագրության բաժնի ղեկավար։
2016-2016թթ․- ք․ Երևան, Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնում, բժշկական փորձաքննության գծով փոխտնօրեն։
2016-2018թթ․- ք․ Երևան, ՕՆ ԿԼԻՆԻՔ - ԱՆԻ միջազգային բժշկական կենտրոնում, որպես տնօրեն։
2018-2019թթ․- ք․ Երևան, ՄԻԲՍ Բժշկական Կենտրոնում, որպես բժշկական մարքեթինգի պատասխանատու։
2019թ․- ից առ այսօր - ք․ Արմավիր, «ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնում, որպես տնօրեն, գլխավոր բժիշկ։

ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոն և
Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն


Մասնագիտական փորձի փոխանակում ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի և Քանաքեռ - Զեյթուն Բժշկական Կենտրոնի միջև


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոն և
Միբս Բժշկական Կենտրոն


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոն և
Արմավիր մարզի
պետական բժշկական քոլեջ

Ինվազիվ սրտաբան
Նարեկ Աթոյան
(կենսագրություն)
Գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ
Քնարիկ Բեզոյան
(կենսագրություն)

Կրթություն
2007 – 2012: Բակալավր: Երևանի` Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան:
2012 – 2014: Մագիստրատուրա: Երևանի` Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան:
2014 – 2017: Օրդինատուրա: Սրտաբանություն: Երևանի` Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան:

Աշխատանքային փորձ
2009 – 2013թթ․ - ք․ Երևան, Էրեբունի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության սրտաբանական խմբի բուժակ:
2013 – 2017- ք․ Երևան, Էրեբունի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության սրտաբանական խմբի բժիշկ:
2013 – 2017թթ․- ք․ Երևան, Էրեբունի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ բաժանմունքի ասիստենտ:
2017 – 2019թթ․ - Արցախի Հանրապետության ք. Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ բաժանմունքի բժիշկ անգիոգրաֆիստ:
2017 – 2019թթ․ - Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի (33466) զ/մ` Իվանյանի անվան ռազմական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ` բ/ծ լեյտենանտի կոչումով:
2021-ից առ այսօր-ք. Երևան, Արամյանց ԲԿ, որպես անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար։
2021թ․-ից առ այսօր – ք․ Արմավիր, ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոն, որպես ինվազիվ սրտաբան
Ծնվել է 28․07․1988թ.
Կրթություն
2005-2011թթ - ք․ Երևան, «Երևանի Մխիթար Հերացու» անվան Պետական Բժշկական համալսարան
2011-2015թթ - ք․ Երևան «Երևանի Մխիթար Հերացու» անվան Պետական Բժշկական համալսարան -(օրդինատուրա) մանկաբարձություն և գինեկոլոգիա։
2016թ.- ք․ Երևան, միջազգային սեմինար - «Բարձրակարգ ուլտրաձայնային վիզուալիզացիան մանկաբարձությունում փորձագետի տեսանկյունից»։
2017թ.- ք․ Մոսկվա, Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի պետական բժշկական գիտահետազոտական կենտրոն
2017թ․- ք․ Մոսկվա, Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժկական համալսարան։
2017թ․- ք․ Երևան, «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրում» թեմայով դասընթացին։
2017թ․- ք․ Երևան, «ՈՒլտրաձայնային և ճառագայթային ախտորոշման ժամանակակից սկզբունքները մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի մեջ» դասընթացին։
2017թ․- г. Москва, «XVIII Все - российский научно-образовательный форум» Мать и детя 2017։
2018թ․- ք․ Երևան, «Գինեկոլոգիայի հրատապ հարցեր» թեմայով դասընթացին։
2018թ․- ք․ Երևան, Օստեոպորոզի 12-րդ ամենամյա սիմպոզիումին։
2019թ․- ք․ Երևան, «Դաշտանային ֆունկցիայի խանգարումները վերարտադրողական տարիքի կանանց մոտ» գիտա-գործնական գիտաժողովի աշխատանքներին։
2019թ․- ք Երևան, «Կոլպոսկոպիա» դասընթացին

Աշխատանքային փորձ
2016-2017թթ․- ք․ Երևան, «Արաբկիր» ԲԿ-ում որպես մանկական գինեկոլոգ
2017-2017թթ․ - ք․ Մոսկվա, Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի պետական բժշկական գիտահետազոտական կենտրոնում, որպես գինեկոլոգ
2017-2018թթ․ -ք․ Երևան, «Նորմեդ» ԲԿ-ում, որպես գինեկոլոգ
2018-2019թթ․ -ք․ Էջմիածին, «Մաստեր Ֆարմ» ԲԿ-ում որպես գինեկոլոգ
2019թ․- ք․ Երևան, «Թիվ 8 Պոլիկլինիկա», որպես մանկական գինեկոլոգ։
2019թ․- առ այսօր - ք․ Արմավիր, «ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնում որպես մանկական գինեկոլոգ, գինեկոլոգ։
Օնկոլոգ, մամմոլոգ
Ներսես Բերբերյան
(կենսագրություն)
Ստոմատոլոգ
Արմեն Իվանյան
(կենսագրություն)

Ծնվել է 1982թ․
Կրթություն
2001-2002թթ․- ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (ԵՊԲՀ), նախապատրաստական տարի
2002-2008թթ․- ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ։
2008-2011թթ․- ք․ Երևան, Երևանի թիվ 1 կլին․ հիվանդանոց, Ընդհանուր և ուռուցքաբանական վիրաբուժություն։ Ընդհանուր վիրաբուժության ամբիոն, Արթմեդ ԲՎԿ, ընդհանուր և աբդոմինալ վիրաբուժության բաժանմունք

Աշխատանքային փորձ
2011 – 2018թթ․- ք Երևան, Արթմեդ ԲՎԿ-ում, որպես ընդհանուր վիրաբույժ, կրծքագեղձի վիրաբույժ
2018թ․- առ այսօր - ք Երևան, Էրեբունի ԲԿ-ում, որպես մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար
2014թ․- ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Պլաստիկ վիրաբուժության ամբիոն, կրծքագեղձի օնկոպլաստիկայի հիմունքները, թրեյնինգային կուրս
2014թ․ Շվեյցարիա - Կրծքագեղձի քաղցկեղի վիրաբուժության մաստերկլաս
2014թ․ Իտալիա - Իտալիայի Casa Sollievo Della Sofferenza հիվանդանոցի կրծքագեղձի բաժանմունք, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբուժություն
2019թ․ - ք․ Փարիզ, Masterclass of breast prosthetic reconstruction, Institute Gustave Roussy, Paris, France
2019թ․- ք․ Փարիզ, Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբուժություն, Live surgery course Institute Gustave Roussy, Paris, France
2019թ․-ից առ այսօր – ք․ Արմավիր ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնում, որպես օնկոլոգ- մամմոլոգ

Կամավոր
2002-2004թթ․-ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամ
2007-2008թթ․-ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ուսխորհրդի փոխնախագահ
2013թ․- ից Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ

Հրատարակչություններ և գիտական աշխատանքներ
2014թ․ - Վերջին 3 տարիներին, ՀՀ-ում կրծքագեղձի վաղ և տեղային տարածուն դեպքերի վիրաբուժական բուժման ստատիստիկան
2014թ․- Կրծքագեղձի պահպանողական վիրաբուժության կոնգրես
2013թ․- 65 տարեկանից բարձր հիվանդների մոտ ուռուցքային ծագման մեխանիկական դեղնուկի վիրաբուժական մոտեցումները, Արթմեդ ԲՎԿ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոն
2013թ․- Հերիատրիկ վիրաբուժության միջազգային կոնգրես, Երևան
2017թ․- Ընտանեկան ժառանգական անամնեզով կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ BRCA 1-2 գենային մուտացիաների ուսումնասիրությունը և ազգային բնորոշումը (characterization)

Անդամակցություններ տեղական և Եվրոպական ասոցիացիաներին
2011թ․-present Armenian surgical association, member
2014թ․- առ այսօր Armenian association of hematology and oncology, member
2014թ․- առ այսօր ESSO (European society of surgical oncology), member
2015թ․- առ այսօր EUSOMA (European society of breast cancer specialists), member
2017թ․- առ այսօր Armenian psycho-oncology association, member
2018թ․- առ այսօր Oncoplastic breast consortium OPBC, member

Ծնվել է 01․01․1989թ․
Կրթություն
2006-2011թթ․ - ք․ Երևան, Հայկական Բժշկական Ինստիտուտի ստոմատոլոգիա ֆակուլտետ, բակալավրի աստիճան։
2011-2013թթ․ - ք․ Երևան, Հայկական Բժշկական Ինստիտուտի ստոմատոլոգիա ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան։
2014-2016թթ․ - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ստոմատոլոգիա, օրդինատուրա։

Աշխատանքային փորձ
2012-2015 թթ․ - ք․ Երևան, Կանինա Կլինիկ, որպես բժշկի ասիստենտ։
2015թ․ առ այսօր - ք․ Երևան, Մակտուս Դենտ, որպես բժիշկ ստոմատոլոգ
2020թ․-ից - ք․ Արմավիր, ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոն, որպես բժիշկ – ստոմատոլոգ։
Էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ
Լուսինե Ղազոյան
(կենսագրություն)
Ռադիոլոգ
Հասմիկ Հայրապետյան
(կենսագրություն)

Ծնվել է 27․08․1986թ․
Կրթություն
2002-2008թթ․- ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, ընդհանուր բժշկություն։
2008-2010թթ․- ք․ Երևան, Հերացի 1-ին համալսարանական հիվանդանոց, «Էնդոկրինոլոգիական կլինիկա» կլինիկական օրդինատուրա
2011-2012թթ․- ք․ Գյումրի, Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց
2013թ․- Կազան, Դիաբետի հետազոտման եվրոպական ասոցիացիայի (EASD) հետբուհական դասընթաց «Կլինիկական դիաբետը և նրա բարդությունները» թեմայով։
2017թ․- ք․ Երևան, Դիաբետի հետազոտման եվրոպական ասոցիացիայի (EASD) հետբուհական դասընթաց «Կլինիկական դիաբետը և նրա բարդությունները» թեմայով։

Աշխատանքային փորձ
2015-2020թթ․- մ․ Գեղարքունիք, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ
2020թ․- ից առ այսօր – ք․ Արմավիր «ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոն, որպես բժիշկ- էնդոկրինոլոգ:

Ծնվել է 12․09․1990թ․
Կրթություն
2007-2012թթ․- ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, ընդհանուր բժշկություն։
2012-2014թթ․- ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան:
2014-2016թթ․- ք․ Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, կլինիկական օրդինատուրա ճառագայթային ախտորոշում։
2016թ․- ք․ Երևան, « Արմենիա» բժշկական կենտրոն, մասնագիտական վերապատրաստում «ՈՒՁՀ հիմունքները» թեմայով։
2017թ․- ք․ Երևան, Հերացի 1-ին համալսարանական հիվանդանոց, մասնագիտական վերապատրաստում , « Անոթների դուպլեքս հետազոտության հիմունքները» թեմայով։
2019թ․- ք․ Երևան, Հերացի 1-ին համալսարանական հիվանդանոց, մասնագիտական վերապատրաստում «Հոդերի ուլտրաձայնային հետազոտության հիմունքները» թեմայով։

Աշխատանքային փորձ
2016թ․- ք․ Երևան, «Դելտա Կլինիկ» բժշկական կենտրոն, որպես բժիշկ- ռադիոլոգ:
2017թ․- ից առ այսօր - ք․ Երևան, «Արամյանց» բժշկական կենտրոն, որպես բժիշկ- ռադիոլոգ:
2019թ․ - ք․ Էջմիածին, «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոն, որպես բժիշկ- ռադիոլոգ:
2020թ․- ից առ այսօր – ք․ Արմավիր «ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոն, որպես բժիշկ- ռադիոլոգ:
ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը հիմնադրել է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի կառավարության բժշկական ինֆորմացիոն-անալիտիկ կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արման Արարատի Զաքարյանը։
ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի նախագահ է հանդիսանում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Եղիշեի Զաքարյանը։
Հիմնադիր,
բժշկական գիտությունների դոկտոր
Արման Արարատի Զաքարյան
(կենսագրություն)
Նախագահ,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Արարատ Եղիշեի Զաքարյան
(կենսագրություն)

Ծնվել է 17.09.1977թ․ ՀՀ, Արմավիրի մարզ, քաղաք Արմավիրում։
Կրթություն, մասնագիտական որակավորում
1994-2000թթ․- ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի, ակադեմիկոս Ի․Պ․ Պավլովի անվան պետական բժշկական համալսարան, մասնագիտություն «բժշկական գործ»։
2000-2001թթ․- ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի Ի․Ի․ Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ, ինտերնատուրա «վնասվածքաբանություն և օրթոպեդիա» մասնագիտությամբ։
2001-2003թթ․- ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի Ի․Ի․ Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա, «վնասվածքաբանություն և օրթոպեդիա» մասնագիտությամբ։
2005թ․ ք․ Սանկտ - Պետերբուրգ, ՌԴ ԱՆ, Սանկտ - Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ծանր արդյունաբերական վնասվածքներով անձանց բժշկական օգնության իրավական, տնտեսական և կազմակերպչական առանձնահատկությունները» թեմայով, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2006թ․- ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ- Պետերբուրգի Ի․Պ․ Պավլովի անվան բժշկական համալսարան, մասնագիտական որակավորում, «հասարակական առողջապահություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։
2007թ․- ք․ Մոսկվա, Ի․Մ․ Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարան, մասնագիտական որակավորում, «հասարակական առողջապահություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։
2008թ․- ք․ Սանկտ - Պետերբուրգ, Պյոտր Մեծի անվան Սանկտ - Պետերբուրգի պոլիտեխնիկ համալսարան որակավորման միջճյուղային ինստիտուտ, որակավորում «առողջապահական կազմակերպության տնտեսական կառավարում» մասնագիտությամբ։
2010թ․- ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի Ի․Ի․ Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ, որակավորում «հասարակական առողջապահություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։
2011թ․- ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի Ի․Պ․ Պավլովի անվան բժշկական համալսարան, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Շոկոգեն վնասվածքներով հիվանդների բժշկական օգնության կազմակերպման սիստեմը» թեմայով, ստացել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
2015թ․- ք․ Սանկտ - Պետերբուրգ, ՌԴ ԱՆ, Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարան, որակավորում «հասարակական առողջապահություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։
2015թ․- ք․ Սանկտ – Պետերբուրգ, ՌԴ նախագահի աշխատակազմի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիա, լրացուցիչ որակավորման վերապատրաստում մասնագիտացված ծրագիր «Առողջապահության կառավարում»։
2018թ․- ք․ Սանկտ – Պետերբուրգ, ՌԴ նախագահի աշխատակազմի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիա, լրացուցիչ որակավորման վերապատրաստում մասնագիտացված ծրագիր «Պետական և մունիցիպալ կառավարման արդի խնդիրները»։
2020թ․ - ք․ Սանկտ - Պետերբուրգ, ՌԴ ԱՆ, Սանկտ - Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարան, մասնագիտական վերապատրաստում «հասարակական առողջապահություն և առողջապահության կազմակերպում»։
Հանդիսանում է 58 գիտական աշխատանքների հեղինակ և 4 մենագրությունների համահեղինակ, մեկ գիտական պատենտի հեղինակ։

Աշխատանքային գործուներություն
2003-2004թթ․ - ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի Ի․Ի․ Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտում, որպես գիտա - մեթոդական բաժնի մասնագետ
2004-2011թթ․ - ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի Ի․Ի․ Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի Առողջապահության ոլորտում նոր կազմակերպչական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և ստանդարտացման լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող ապա գլխավոր գիտաշխատող։
2011թ․ - ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի, ակադեմիկոս Ի․Պ․ Պավլովի անվան պետական բժշկական համալսարանում, բժշկական աշխատանքի գծով պրոռեկտոր
2011-2013թթ․ - ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի Ի․Ի․ Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի Առողջապահության ոլորտում նոր կազմակերպչական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և ստանդարտացման լաբորատորիայի ղեկավար
2013թ․ - ք․ Սանկտ - Պետերբուրգ, Սանկտ - Պետերբուրգի օնկոլոգիական, կլինիկական մասնագիտացված բժշկական օգնության գիտահետազոտական կենտրոն, որպես տնօրենի օգնական։
2014թ․-ից առ այսօր - ք․ Սանկտ - Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի կառավարության բժշկական ինֆորմացիոն - անալիտիկ կենտրոնի տնօրեն։
2014թ․-ից առ այսօր - ք․ Սանկտ - Պետերբուրգ Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ։

Ծնվել է 01․08․1950թ․ ՀՀ, Արմավիրի մարզի, գյուղ Ալաշկերտում
Կրթություն
1971թ.- Ավարտել է ՀԽՍՀ ՀՊՄՀ պատմա - աշխարհագրական ֆակուլտետը:
1977-1981թթ.- ՀԽՍՀ ՀՊՄՀ պատմա - աշխարհագրական ֆակուլտետում, ասպիրանտուրա:
1995-1998թթ․- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, դոկտորանտուրա:

Աշխատանքային գործունեություն
1971-1972թթ.- աշխատել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես ուսմասվար և աշխարհագրության ուսուցիչ:
1972-1973թթ․ - ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում(ավագ լեյտենանտ)։
1973-1981թթ.- ՀԽՍՀ Արմավիր քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսմասվար և աշխարհագրության ուսուցիչ:
1981-1988թթ․- ՀԽՍՀ, Երևանի «Քարի և սիլիկատների» գիտահետազոտական ինստիտուտի տեխնիկատնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայում, որպես ճարտարագետ, ապա լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող։
1989-1993թթ․- ՀԽՍՀ, Երևանի «Քարի և սիլիկատների» գիտահետազոտական ինստիտուտի տեխնիկատնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայում, որպես լաբորատորիայի վարիչ։
1989-1993թթ․- ՀԽՍՀ, Երևանի Պետական համալսարանում, որպես դասախոս։
1992-2002թթ․- Արմավիրի «Արարատ» համալսարանի հիմադիր - ռեկտոր։
1996թ.- ՀՀ Արմավիր մարզի, Արմավիր քաղաքի ավագանու անդամ:
2002-2004թթ.- ՀՀ Արմավիր մարզի, Արմավիր քաղաքի քաղաքապետ։
2004-2010թթ․- Արմավիրի «Արարատ» համալսարանի ռեկտոր։
2011-2018թթ․- ք․ Երևան, ՀՊՏՀ, որպես մարքեթինգի ամբիոնի վարիչ։
2019թ․-ից առ այսօր - ք․ Արմավիրի «ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնի նախագահ։

Գիտական գործունեություն
1986թ․- ՍՍՀՄ, ք․ Լենինգրադ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայկական ՍՍՀ բնական շինանյութերի ռեսուրսային ցիկլը (տնտեսաաշխարհագրական հետազոտություն)» թեմայով, ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1998թթ․- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում պաշտպանել է «ՀՀ արդյունաբերության կառուցվածքային համակարգը և ազգային շուկայի հավասարակշռման հիմնախնդիրները» թեմայով դոկտորական ատենախոսություն, ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
1999-2018թթ.- ՀՀ ԲՈՀ-ի 008 այնուհետև 0014 մասնագիտական գիտական խորհրդի անդամ:
Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների և 6 գիտական մենագրությունների, 2 ուսումնական ձեռնարկների համահեղինակ։

Գիտական կոչումներ
1995թ.- տնտեսագիտության պրոֆեսոր:
1999թ․- ՌԴ Էլոկոգիական ակադեմիայի իսկական անդամ՝ ակադեմիկոս։

«ԱՐՄՄԵԴ» բժշկական կենտրոնը ժամանակակից սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով հագեցած բժշկության կենտրոն է։ Այստեղ պատրաստ են Ձեզ տրամադրելու հոսպիտալացում չպահանջող գրեթե բժշկական բոլոր ծառայությունները ՀՀ ԱՆ կողմից տրամադրված համապատասխան լիցենզիաների։
1.Ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)
2.Նյարդաբանական
3.Սրտաբանական
4.Ներզատաբանական
5.Ուռուցքաբանական
6.Գինեկոլոգիական
7.Ընդհանուր վիրաբուժական
8.Ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային)
9.Ուրոլոգիական
10.Պրոկտոլոգիական
11.Ատամնաբուժական
12.Ճառագայթային (ռենտգեն)
13.Աղեստամոքսաբանական (գաստրոէնտերոլոգիա)
14.Մաշկաբանության
15․Վնասվածքաբանություն
16․Ճառագայթային (մամմոգրաֆիա)
17․Վերականգնողական՝ բուժական մերսում
18․Ընտանեկան բժշկություն
19․Կանանց կոնսուլտացիա
20․Լաբորատորիա
21.Կոսմետոլոգի (ELOS էպիլյացիա)
22.Ակնաբուժություն
23․Դեղատուն
Տարեկան մենք սպասարկելու ենք 30-40 հազար բնակչի՝ օրական ընդունելով 100-150 այցելու։
«ԱՐՄՄԵԴ» ԲԿ-ն տեղակայված է Արմավիրի կենտրոնում՝ Նալբանդյան 35/1 հասցեյում։ Բժշկական Կենտրոնում ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Մասնագետների սենյակներում Ձեզ կընդունեն ուշադիր բժիշկն ու հոգատար բուժքույրը, իսկ միջանցքում ոչ երկար սպասումը կարելի է գրավիչ դարձնել հաճելի երաժշտությունը մեկ գավաթ սուրճով։
Բժշկական կենտրոնում կա նաև գեղեցիկ դահլիճ։ Այն հարմար է գիտաժողովներ, սեմինարներ, վարպետության դասեր և կարևոր հանդիպումներ անցկացնելու համար։
«ԱՐՄՄԵԴ» ԲԿ-ի թիմը 22 բժշկական ուղղություն ներկայացնող ավելի քան 30 փորձառու բժիշկ-մասնագետներն են՝ թերապևտներ, սրտաբաններ, նյարդաբաններ, գինեկոլոգներ, վիրաբույժներ և այլն։ Մեր մասնագետների տրամադրության տակ միջազգային առաջատար ընկերությունների կողմից` արտադրված ժամանակակից սարքավորումներ են։
Մեր յուրաքանչյուր այցելուի համար կենտրոնում ստեղծվում է պատմագիր, որում պահպանվում է նրա առողջության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։
Կենտրոնում բուժական բոլոր գործողություններն իրականացվում են համաձայն միջազգային գործելակարգերի և ուղեցույցների՝ որակի ապահովման ծառայության մշտական վերահսկողության ներքո։ Բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը, տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։
Դիմելով «ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնը, պացիենտները կարող են ակնկալել գանգատների ի հայտ գալուց ու ախտորոշումից հետո առողջության լիարժեք վերականգնում ամենասեղմ ժամկետում և ֆինանսական բեռի գրագետ կառավարում։
Վճարման եղանակները՝
ինքնուրույն վճարում՝ կանխիկ և ոչ կանխիկ,
ապառիկ վճարում գործընկեր բանկի հետ,
ապահովագրական ընկերության երաշխավորություն՝ բժշկական ապահովագրության առկայության դեպքում:
Կենտրոնն աշխատում է երկարացված գրաֆիկով՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև երեկոյան 18:00-ն:
Մասնագետի մոտ կարելի է գրանցվել շուրջօրյա՝ էլեկտրոնային ամրագրումով կամ զանգով՝ աշխատանքային ժամերին։
  • Բուժծառայության փաթեթներ
  • Վիրաբուժություն

  • Պրոկտոլոգիա

  • Գինեկոլոգիա

  • Կանանց կոնսուլտացիա

  • Ուրոլոգիա

  • Օնկոլոգիա (մամմոլոգիա)

  • Վնասվածքաբանություն

  • Թերապիա

  • Ընտանեկան բժշկություն

  • Էնդոկրինոլոգիա

  • Նյարդաբանություն

  • Սրտաբանություն

  • Ատամնաբուժություն

  • Մաշկաբանություն

  • Աղեստամոքսաբանություն

  • Ակնաբուժություն

  • Լաբորատորիա

  • Դեղատուն

  • Վերականգնողական՝
    բուժական մերսում

  • Ուլտրաձայնային հետազոտություն
    (սոնոգրաֆիա)

  • Ճառագայթային ախտորոշիչ
    (ռենտգեն, մամմոգրաֆիա)

  • Կոսմետոլոգիա
    (ELOS էպիլյացիա)


  • Բժշկական Կենտրոններ


  • Ուսումնական հաստատություններ


  • Ապահովագրական ընկերություններ

  • Սպասարկվող կազմակերպություններ

  • Բանկեր և վարկային կազմակերպություններ

  • Կենտրոնի մասին

  • Վարչական անձնակազմ

  • Բուժանձնակազմ

Հարգելի քաղաքացիներ՝ ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը համալրվելով և ունենալով բարձր դիմելիություն աշխատանքի է հրավիրում փորձառու
1․ բժիշկ - նյարդաբանների
2․ բժիշկ - ուրոլոգների
3․ բժիշկ - պրոկտոլոգների
4․ վիրաբույժների
5․ բուժքույրերի:



Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@armmedarmavir.am էլեկտրոնային հասցեին։

Ինքնակենսագրականները կդիտարկվեն և հաստիքի պահանջներին համապատասխանող անձիք կհրավիրվեն հարցազրույցի։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի վիրաբուժական ծառայությունը իրականացնում է հետևյալ միջամտությունները՝
•մաշկային ոչ ուռուցքային գոյացությունների հեռացում (լիպոմա, աթերոմա, նևուս)
•պանարիցիումի բացազատում
•թարախակույտերի բացազատում
•որովայնի խոռոչի պունկցիա
•որովայնի խոռոչի դրենավորում
•վնասված ջլերի, մկանների վերականգնում
•հոդերի հոդախախտերի ուղղում և այլն․․
Կենտրոնը հագեցած է համապատասխան գերժամանակակից սարքավորումներով և բարձր որակավորում ստացած հրավիրյալ մասնագետներով։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի գինեկոլոգիական ծառայությունը իրականացնում է գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրահատական բուժում:
Բուժման կոնսերվատիվ եղանակները նախատեսված են դաշտանային ցիկլի խանգարման, կանանց սեռական օրգանների բորբոքային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, անպտղության և վիժումներով գինեկոլոգիական հիվանդների բուժման համար:
Իրականացվում են՝
•վիդեոկոլպոսկոպիա,
•արգանդի պոռոչի ասպիրատի նմուշառում պայպելի զոնդով,
•արգանդի պարանոցի նշակետային բիոպսիա,
•արգանդի պարանոցի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում,
•արտաքին սեռական օրգանների սրածայր կանդիլոմաների հեռացում,
•ՆԱՊ-տեղադրում և հեռացում,
•դաշտանային պարբերաշրջանի խանգարումների բուժում,
•անպտղության բուժում,
•արգանդի պարանոցի կոնիզացիա
•արգանդի պարանոցի պոլիպի հեռացում
Վերը նշված ախտորոշիչ և բուժական միջամտությունների մեծամասնությունը իրականացվում է գերժամանակակից ռադիոալիքային եղանակով։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայությունը իրականացնում է՝
•տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի,պրեդիաբետի ախտորոշում, բուժում, բարդությունների կանխարգելում և բուժում,
•վահանաձև և հարվահանաձև գեղձերի ախտորոշում և բուժում,
•մակերիկամների հիվանդությունների ախտորոշում և բուժում,
•հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հորմոնալ խանգարումների ախտորոշում և բուժում,
•Օստեոպորոզի, գինեկոմաստիայի, մաստոպատիայի հիրսուտիզմի ախտորոշում և բուժում
•դաշտանային ցիկլի խանգարումների ախտորոշում և բուժում
•Մետաբոլիկ խանգարումների ախտորոշում և բուժում
•ճարպակալման կանխարգելում, ախտորոշում և բուժում


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի պրոկտոլոգիական ծառայությունը իրականացնում է հետևյալ միջամտությունները՝
•թութքի հանգույցների վակումային լիգավորում
•թութքի հանգույցների հեռացում
•թութքի կոնսերվատիվ բուժում
•բարդացված թութքի(թրոմբոզ, ճաք) կոմբինացված բուժում
•անալ ճաքի կոնսերվատիվ բուժում
•անալ ճաքի հեռացում
•արտաքին թրոմբի հեռացում
•ենթամաշկային խուղակի հեռացում
•պերիանալ ոչ ուռուցքային գոյացությունների հեռացում (պապիլոմա, կանդիլոմա, ծոփք և այլն)
•շեքի և սրբանապոչուկային շրջանի թարախակույտերի բացազատում և վերքերի առաջնային վիրաբուժական մշակում
•պարապրոկտիտի բացազատում
•պերիանալ և սրբանապոչուկային շրջանների բլոկադա
•պոչուկի էպիթելային կիստայի հեռացում
•ռեկտոռոմանոսկոպիա
•հիստոլոգիական քննություն
•սֆինկտերոտոմիա։
Նշված վիրաբուժական միջամտություններն իրականացվում են գերժամանակակից ռադիոալիքային եղանակով։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի պրոկտոլոգիական ծառայությունը իրականացնում է հետևյալ միջամտությունները՝
•ինտերստիցիալ ցիստիտ, ուրետրալ սինդրոմ, նեյրոգեն միզապարկ, ցիստալգիա
•ցիստիտի բուժում կանանց մոտ
•երիկամային խիթի կոնսերվատիվ բուժում
•շականակագեղձի մերսում
•շագանակագեղձի ուռուցքի հորմոնալ բուժում
•միզապարկի ուռուցքի իմունոթերապիա (ներմիզապարկային ինստիլյացիաներ մեկ ներարկում
•խրոնիկական պրոստատիտի
•սեռական թուլության բուժում (Էրեկտիլ դիսֆունկցիա)
•շականակագեղձի բարորակ
•սեռավարակների բուժում
•միզապարկի կատեթերիզացիա
•մարդու պապիլոմայի վիրուս, սրածայր կոնդիլոմաների դեղորայքային բուժում
•վարիկոցելէկտոմիա
•հիդրոցելէկտոմիա
•էպիցիստոստոմիա
•ֆրենուլոտոմիա (սանձիկի հատում)
•ցիրկումցիզիո (թլպատում)
•փոշտի օրգանների փոքրածավալ վիրահատություններ (ամորձու և մակամորձու կիստաների հեռացում, թարաղակույտերի բացազատում, բարորակ գոյացությունների հեռացում)
•օրխէկտոմիա (ամորձու հեռացում)
•էպիդիդիմէկտոմիա (մակամորձու հեռացում)
•միզածորանների ստենտավորում
•պարաֆիմոզի ուղղում
•շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա
•ամորձիների բիոպսիա
•դիագնոստիկ ցիստոսկոպիա։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի ճառագայթային ախտորոշիչ (սոնոգրաֆիա) ծառայությունն իրականացնում է հետևյալ ուլտրաձայնային հետազոտությունները՝
•որովայնի օրգանների համալիր սոնոգրաֆիա
•փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա
•միզուղիների սոնոգրաֆիա
•ամորձիների սոնոգրաֆիա
•արգանդի և ձվարանների սոնոգրաֆիա (Տրանսվագինալ)
•կրծքագեղձերի և հարակից ավշային հանգույցների համալիր սոնոգրաֆիա
•վահանագեղձի սոնոգրաֆիա
•պարանոցի օրգանների համալիր սոնոգրաֆիա
•փափուկ հյուսվածքների և ենթամաշկային գոյացությունների սոնոգրաֆիա
•հոդերի սոնոգրաֆիա
•հղիության սոնոգրաֆիկ որոշում
•պտղի սոնոգրաֆիա
•ֆոլիկուլոմետրիա դինամիկ հսկողությամբ
•անոթների գունավոր դուպլեքս սկանավորում
•ստորին վերջույթներ
•վերին վերջույթներ
•պարանոցի էկստրակրանիալ
•տրանսկրանիալ դուպլեքս
•թոքային սոնոգրաֆիա
•աչքի սոնոգրաֆիա
•լիմֆատիկ համակարգի հետազոտություն
•էլաստոգրաֆիա
•կրծքագեղձի էլաստոգրաֆիա
•դինամիկ հսկողություն
•պտղի և մոր դոպլեր հետազոտություն։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի ստոմատոլոգիական ծառայությունն իրականացնում է հետևյալ միջամտությունները՝
•ռենտգեն
•կարիեսի բուժում
•ատամների գեղագիտական վերականգնում
•էնդոդոնտիա-մեկ գուտապերչե գամիկի մեթոդով
•ատամնաքարերի հեռացում և փայլեցում
•ատամների փայլեցում (Air- flow)
•մեկ սեգմենտի փակ կյուրետաժ
•էսթետիկ շինավորում Ադհեզիկ ապակեթելային
•էսթետիկ շինավորում լարի միջոցով
•գինգիվէկտոմիա
•լնդերի պլաստիկա
•պարոդոնտիտի բուժում (կոնսերվատիվ)
•պարոդոնտիտի բուժում (վիրաբուժական)
•գինգվիտի բուժում (կոնսերվատիվ)
•էկզոստոզների հեռացում
•Կոբալտ-Քրոմե ներդիր
•հաղճապակյա ներդիր
•ձուլածո գամիկ
•մետաղ-հաղճապակյա պսակ (Noritake)
•մետաղ-հաղճապակյա պսակ (Vita)
•մետաղ-հաղճապակյա պսակ (Ivoclar Design)
•հաղճապակյա պսակ
•ցիրկոնե պսակ
•մետաղ-հաղճապակյա պսակ իմպլանտատի վրա
•ցիրկոնե պսակ իմպլանտի վրա
•ադհեզիվ ամրաթելային կամուրջ
•արհեստական ատամնաշար
•մասնակի շարժական թիթեղային արհեստական ատամնաշար (Ատտաչմենի կիրառումով)
•մետաղ-կերամիկական շապիկի հեռացում
•ձուլածո գամիկի հեռացում
•արհեստական ատամի ավելացում պրոթեզի վրա
•շապիկի ցեմենտում
•պրոթեզի վերանորոգում
•ժամանակավոր պլաստմասե պսակ
•նեյլոնային միկրոպրոտեզ
•մետաղական պսակ
•կապպա
•ատամի հեռացում
•ռետենցված ատամի հեռացում
•իմաստության ատամի հեռացում
•արմատների հեռացում
•հեմիսեկցիա
•ապեկեկտոմիա
•ապեկեկտոմիա ոսկրանյութի կիրառմամբ
•սանձիկի հատում
•թարախակույտի բացազատում
•պերիկորոնարիտ
•կիստայի հեռացում
•ատամների պրոֆեսիոնալ սպիատկեցում (դենտեքս)
•բիոպլաստե պրոթեզ
•ամբողջաձույլ մետաղական շապիկ։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի սրտաբանական ծառայությունն իրականացնում է՝
•էլեկտրասրտագրություն ԷՍԳ
•էխոսրտագրություն
•հոլտեր հետազոտություն
•արյան ճնշման շուրջօրյա մոնիթորինգ
•սրտաբանի կոմպլեքս
•դեկոմպենսացված սրտային անբավարարության ամբուլատոր բուժում։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի մաշկաբանական ծառայությունն իրականացնում է՝
•փսորիազի բուժում
•մաշկի սնկային ախտահարումներ
•մաշկի վիրուսային հիվանդություններ
•սեբորեային դերմատոզներ, պզուկներ(վուլգար, վարդագույն` Acne Rosacea)
•ալոպեցիաներ
•օնիխոմիկոզներ(եղունգների սնկային ախտահարումներ)
•քոս, ոջլոտություն, դեմոդիկոզ
•քրոնիկ դերմատոզներ (նեյրոդերմատոզներ, Էկզեմա)
•որքիններ (կարմիր հարթ, վարդագույն և այլն)
•դերմատիտներ (կոնտակտային, ալերգիկ)
•տոքսիկոդերմիաներ
•սեռավարակների բուժում։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի աղեստամոքսաբանական ծառայությունն իրականացնում է՝
•գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդություն
•տարբեր ծագման էզոֆագիտներ
•բարետի հիվանդություն
•կարդիոսպազմ
•էզոֆագոսպազմ
•սուր և քրոնիկ գաստրիտներ
•խոցային հիվանդություն, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոց
•ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ
•կրոնի հիվանդություն
•բարակ աղիների հիվանդություններ`էնտերիտ ,ուիպլի հիվանդություն
•հեպատիտներ`վիրուսային ծագման
•քրոնիկ պանկրեատիտ
•աուտոիմուն պանկրեատիտ
•լեղուղիների հիվանդություններ` քրոնիկ խոլեցիստիտ,խոլանգիտ
•լյարդի ցիռոզ։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի ուռուցքաբանական ծառայությունն իրականացնում է՝
•մամմոգրաֆիա
•կրծքագեղձի պունկցիա
•մաշկային ոչ ուռուցքային գոյացությունների հեռացում
(լիպոմա, աթերոմա, նևուս)
•մամմոլոգիական ծառայություններ։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի թերապևտիկ ծառայությունն իրականացնում է՝

•զարկերակային ճնշման հսկողություն
•շնչուղիների հիվանդությունների բուժում
•նեֆրոլոգիական հիվանդությունների
•միջմկանային ներարկում
•ներերակային ներարկում
•ենթամաշկային ներարկում
•միջմկանային (ենթամաշկային) ներերակային ներարկում տնային պայմաններում
•ներերակային կաթիլային ներարկում
•ներերակային կաթիլային ներարկում տնային պայմաններում վիրակապություն
•բուժքրոջ տնային հերթապահություն։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի կոսմետոլոգիական ծառայությունն իրականացնում է հետևյալ հատվածների ELOS էպիլյացիա՝
դեմք
•ճակատ
•բակեր
•վերին շրթունք
•ստորին ծնոտ
•այտոսկրեր
•պարանոց
•ձեռքեր
•դաստակ
•բազուկ
•թևատակ
•ծոծորակ
•մեջք
•որովայն
•կրծքավանդակ
•բիկինի
•նստատեղ
•ոտքեր
•ազդրեր
•սրունքներ
•մարմին ամբողջական։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի նյարդաբանական ծառայությունն իրականացնում է`
նյարդաբանի խորհրդատվություն
•նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում և բուժում
•նյարդաբանի հսկողություն։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի ճառագայթային ախտորոշիչ ծառայությունն իրականացնում է հետևյալ թվային ռենտգեն հետազոտությունները՝
հոդերի ռենտգեն
•կրծքավանդակի ռենտգեն
•գոտկայինհատվածի ռենտգեն
•պարանոցայինհատվածի ռենտգեն
•կրծքայինհատվածի ռենտգեն
•ողնաշարի ռենտգեն
•քունք – ստործնոտային հոդ
•արմնկահոդ
•ծնկան հոդի ռենտգեն
•սրունք – թաթային հոդ
•ճաճանչ դաստակային հոդ
•ուսահոդի ռենտգեն
•կոնքազդրային հոդ
•քթի հարակից խոռոչների ռենտգեն
•գանգի ոսկրերի ռենտգեն
•քթոսկրի ռենտգեն
•երկար խողովակավոր ոսկրեր
•կոնքիոսկրեր
•սրբոսկրի ռենտգեն
•ոտնաթաթի ռենտգեն
•ձեռքի/դաստակի ռենտգեն
•մատի ռենտգեն
•կրունկոսկրի ռենտգեն
•հարթաթաթություն։


«ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Գևորգ Ասլանյանի և «Քանաքեռ Զեյթուն» Բժշկական Կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Ավետիս Ավետիսյանի, կարևորելով ՀՀ մարզերում բժշկական ոլորտի զարգացումը, ծառայությունների որակի բարձրացումը, մասնագիտական փորձի փոխանակումը՝ կնքեցին սույն ՓՈԽԸՄԲՌՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ հետևյալի մասին՝
1․նպատակը՝
• բարձրացնել մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը
• համալրել մարզային բժշկական կազմակերպություններում դեռևս չիրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները
• իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ
• իրականացնել փորձի փոխանակում և տեղում բնակչությանը մատուցել բուժօգնություն։
2. Կողմերի պարտավորությունները՝
• կազմակերպել ուսումնական գործնթացներ
• տրամադրել իրենց փորձառությունը, տեխնոլոգիաները, ռեսուրսները
• երկու Բժշկական Կենտրոններում համատեղ կատարել բժշկական օգնություն և սպասարկում համապատասխան չափորոշիչների
• ունենալ համապատասխան գնացուցակ համատեղ վարվող հիվանդների համար
Այսուհետ ունենալով պայմանագիր «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի հետ «ԱՐՄՄԵԴ» ԲԿ-ի պացիենտները կհետազոտվեն «ԱՐՄՄԵԴ» ԲԿ-ում այնուհետև ունենալով կլինիկական ախտորոշում և ցուցում շարունակական ստացիոնար բուժման և վիրահատական միջամտության՝ հիվանդին մեր փորձառու մասնագիտական թիմը կշարունակի բժշկական միջամտությունները «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ում:
Առավելությունները՝
• հետազոտություն և ախտորոշում բնակավայրին մոտ («ԱՐՄՄԵԴ» ԲԿ-ում)
• «ԱՐՄՄԵԴ» ԲԿ-ի փորձառու մասնագետների մշտական հետևողականություն երկու բժշկական կենտրոններում
• հետազոտությունները չկրկնելու հնարավորություն
• Ճկուն զեղչային համակարգ (ֆինանսների խնայողություն)
• հետագայում «ԱՐՄՄԵԴ» ԲԿ-ում հսկողություն


«ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Գևորգ Ասլանյանի և «Միբս» Բժշկական Կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Վարդանուշ Թևանյանի, կարևորելով ՀՀ մարզերում բժշկական ոլորտի զարգացումը, ծառայությունների որակի բարձրացումը, մասնագիտական փորձի փոխանակումը՝ կնքեցին պայմանագիր առ այն, որ «ԱՐՄՄԵԴ» Բժշկական Կենտրոնի պացիենտները կհետազոտվեն «Միբս» ԲԿ-ում 10% զեղչով։


ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի հետ համատեղ, 29․02․2020 թ․- ին Արմավիրի մարզում անցկացրեցին գիտաժողով՝ «Ուռոցքաբանական զգոնության բարձրացումը մարզերում» թեմայով։
Գիտաժողովը իրենց ելույթներով սկսեցին ԱՐՄՄեԴ Բժշկական Կենտրոնի հիմնադիր, Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի կառավարության բժշկական ինֆորմացիոն-անալիտիկ կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արման Արարատի Զաքարյանը, ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի տնօրեն, գլխավոր բժիշկ Գևորգ Հակոբի Ասլանյանը և Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։
Ելույթներում ներկայացվեցին ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնում իրականացվող ծառայությունները և ուռուցքաբանական հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված միջոցառումները ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնում՝ Արմավիրի մարզում։
Իրենց զեկույցներով հանդես եկան Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի պրոֆեսորներ, բժշկական գիտությունների թեկնածուներ, լավագույն, առաջատար մասնագետներ։
ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Գևորգ Ասլանյանի, և Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է հաստատել գործընկերային հարաբերություններ, բարձրացնելու բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, իրականացնել հետբուհական զարգացման և կրթական ծրագրեր, գիտական միջոցառումներ, իրականացնել առաջատար բժիշկ - մասնագետների այցելություններ ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոն, ովքեր կմատուցեն անհրաժեշտ բուժօգնություն։
ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի պացիենտներին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնում կկազմակերպվի հատուկ պայմաններով հետազոտում և բուժում։
Գիտաժողովին իր ելույթով հյուրընկալվեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը։
Նա իր խոսքում անդրադարձավ մարզերում կատարվող ներդրումների կարևորությանը, որի լավագույն օրինակը ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնի հիմնադրումն է Արմավիր մարզում, որը ի նպաստ է ներգաղթին։ Ելույթի վերջում առանձնացրեց, որ միջոցառումն իր բնույթով պատմական է։
Գիտաժողովին նաև հյուրընկալվեցին քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի։
Քաղաքապետն իր ողջույնի խոսքը ուղղեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։ Նա իր ելույթում առանձնացրեց այն հանգամանքը, որ նման միջոցառում Արմավիր քաղաքում կազմակերպվում է առաջին անգամ։
ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը և Արմավիրի պետական բժշկական քոլեջը, կնքել են համագործակցության պայմանագիր, ըստ որի քոլեջի ուսանողները կստանան պրակտիկ գիտելիքներ ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնում:
Առաջնային համարելով մարզում միջին բուժանձնակազմին տրամադրվող պրակտիկ գիտելիքների կարևորությունը՝ ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոնը համագործակցության պայմանագիրը կնքել է անվճար հիմունքներով:

ԱՐՄՄԵԴ Բժշկական Կենտրոն
2019թ․